Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Թքագեղձեր, թքաքարային հիվանդություն

Թքագեղձեր,  թքաքարային  հիվանդություն

Բերանի  խոռոչի  մեջ արտազատիչ  ծորաններով բացվում են երեք  զույգ  մեծ  թքագեղձերը՝ հարականջային,  ենթածնոտային  և  ենթալեզվային: Բացի  այդ,  բերանի  խոռոչի լորձաթաղանթի մեջ   կան  բազմաթիվ  մանր  թքագեղձեր, որոնք  տեղակայման  շրջաններին  համապատասխան կոչվում  են՝ շրթունքային, լեզվային, թշային, քմային: Ըստ  ֆունկցիայի  թքագեղձերը  ունեն   արտազատական  և ներզատական ֆունկցիա:  Արտազատական  ֆունկցիան  թքի  կանոնովոր  արտազատումն է բերանի  խոռոչ: Թքի  կազմի մեջ  մտնում են՝ ջուր  (մոտ 99%),  սպիտակուցային  նյութեր   (այդ  թվում  ֆերմենտներ), անօրգանական  նյութեր, ինչպես  նաև բջջային  տարրեր (էպիթելի  բջիջներ, լեյկոցիտներ): 

 

Թուքը  թրջում  է  սնունդը, որը  դյուրին է  դարձնում ծամելու  և կլման  գործընթացները: Թքի միջոցով  բերանի  խոռոչի  օրգանների  լորձաթաղանթի  մշտապես  խոնավեցումը  նպաստում  է  մարդկանց  խոսքի  ձևավորմանը, ճիշտ  արտասանությանը:  Բացի  հյութազատիչ  գործառույթից,  թքագեղձերն  ունեն  նաև  արտաթորության գործառույթ:  Թքի  հետ  արտաքին միջավայր  են  արտազատվում  տարբեր  օրգանական  և  անօրգանական  նյութեր՝ միզաթթու,  կրեատինին, երկաթ, յոդ  և  այլն: Թքագեղձերի  պաշտպանական  գործառույթը  բակտերիոցիդ  նյութի՝ լիզոցիմի  արտազատումն  է:

Թքագեղձեր,  թքաքարային  հիվանդություն
  
Վերոհիշյալ 3 զույգ մեծ թքագեղձերը բերանի լորձաթաղանթի իրենց կապը բերանի խոռոչի հետ պահպանում են ծորանների միջոցով: Այդ  թքագեղձերից են. հարականջային  թքագեղձը, որը  բարդ  բշտիկավոր   (ալվեոլային) ճյուղավորված  գեղձ է ,  բերանի  խոռոչ  է արտազատում  շճային  արտազատուկ,  և  ունի  նաև  ներզատական  գործառույթ:   Շճային  տիպի  թքագեղձերից ամենախոշորն  է   տեղակայված  է  դեմքի  կողմնային  երեսին  և  ականջի  խեցուց  քիչ  առաջ  և  ցած՝ խրվելով  նաև  ստորին  ծնոտի  ճյուղի  հետին  մասի՝  հետծնոտային  փոսի  մեջ:  Թքագեղձը   ծածկված  է   փակեղով:  Գեղձի  ծորանը  ունի  5-6սմ  երկարություն, սկսում  է  գեղձի  մարմնից, անցնում  ծամիչ  մկանի  և  թշամկանի  միջով  այնուհետև  5-10  մմ երկարությամբ  անցնում  է բերանի  լորձաթաղանթի  տակով  և  փոքր  բացվացքով  բացվում  վերին  ծնոտի երկրորդ  մեծ  աղորիքի  դիմաց: 


Ենթածնոտային  թքագեղձը  բարդ  բշտախողովակակազմ  ճյուղավորված  գեղձ  է, ըստ  չափերի  մեծության  երկրորդն է, ըստ  գեգձազատուկի  խառը  բնույթի,  այսինքն՝ շճալորձային: Գեղձը  տեղակայված  է  ենթածնոտային  փոսում: Ծորանը  բացվում է  լեզվի  սանձիկի  առաջնային  եզրի  վրա՝  ենթալեզվային  գեղձի  ծորանի  կողքին:

 
Ենթալեզվային  թքագեղձը  բարդ  բշտախողովակակազմ  ճյուղավորված  գեղձ  է, ըստ  արտազատուկի  բնույթի  սա  խառը, շճալորձային գեղձ է՝ լորձային արտազատուկի  գերակշռմամբ: Տեղակայված է բերանի  խոռոչի  հատակին, և  ծածկված  միայն  լորձաթաղանթով:

 

Թքաքարային  հիվանդությունը  հանդիպում  է  բավականին  հաճախ: Թքագեղձերում  քարերի  առաջացումը   կախված   է  բորբոքային  պրոցեսների  և  օտար  մարմնի առկայության  հետ,  որոնք   մուտք  են  գործում  թքագեղձ   կամ  նրանց  ծորան:  Թքաքարային  հիվանդությամբ  տառապող   մարդկանց  մոտ  արյան  պլազմայում  հայտնաբերվում  են  կալցիումի  քանակության  բարձրացում,  ինչը  վկայում  է  նրանց   օրգանիզմում  հանքային  փոխանակության   խանգարման  մասին:  Առավել  հաճախ  թքաքարային  հիվանդությամբ  ախտահարվում  են  ենթածնոտային  թքագեղձը,  հազվադեպ  հարականջայինը:    Թքագեղձի  քարի     չափերը  լինում  են  տարբեր  կախված  են նրանց  տեղակայությունից: Այն  քարերը  որոնք  տեղակայվում   են  ծորանում՝ ունեն  երկարավուն  տեսք,  իսկ  հենց  գեղձում  տեղակայվածները ՝ կլոր  կամ ձվաձև  են: Խոշոր  չափերի  թքաքարեր  հանդիպում են  ենթածնոտային  թքագեղձի  ծորանի  առաջային  հատվածում:

 

Կլինիկան  թքաքարային  հիվանդության  կլինիկական  նշանները  կախված  են  քարի  տեղակայումից  և  հիվանդության  աստիճանից:  Արտատար  ծորանի  առաջային  հատվածում  փոքր  քարի  տեղակայման  դեպքում այն  կարող  է  չնկատվել:  Սակայն  նույնատիպ  քարի  տեղակայումը  ծորանի առաջային կամ միջին հատվածում  տեղակայման  դեպքում,  խանգարվում  է   թքարտադրությունը  և   զարգանում  է  բորբոքային  պրոցես:  Առաջանում  են  սուր  ծակող  ցավեր  որոնք  ուժեղանում են  սնունդ  ընդունելիս, որի հետ  միասին նկատվում  է նաև գեղձի  մեծացում:  Թքարտադրության  խանգարումը  բերում  է  ծորանում  թքի  խցանման  և  բորբոքային  պրոցեսի  զարգացման:  Գեղձի  սեղման  ժամանակ  արտատար  ծորանից  հաճախ  նկատվում  է  թարախային  արտադրություն:   Այն  դեպքերում,  երբ  քարը  գտնվում  է   թքագեղձում,  հիվանդության  կլինիկան  ավելի  հանգիստ  է:  Երբեմն  քարը   հայտնաբերվում  է պատահական  ռենտգենաբանական  հետազոտության  ժամանակ:  


Ախտորոշումը Կարևոր  նշանակություն  ունի  այն, որ հիվանդը  նշում է սնունդ  ընդունելու  ընթացքում  գեղձը  մեծանում  է:  Թքագեղձի  արտատար  ծորանի  առաջային  կամ  միջին  հատվածում  քարի  տեղակայման  ժամանակ  քարը  հեշտությամբ  հայտնաբերվում  է  բիմանուալ  շոշափման  ժամանակ: Մեծ  ախտորոշիչ   նշանակություն  ունի  ռենտգեն  հետազոտությունը,  հատկապես ներբերանայինը, բերանի  հատակ:


Բուժումը   Ենթածնոտային  թքագեղձի  գլխավոր  ծորանում քարի  տեղակայման  դեպքում,  այն  հեռացնում  են  ներբերանային  կտրվածքի  օգնությամբ  տեղային  ներսփռական,  հաղորդչական  անզգայացման  տակ:  Ծորանին  տեղադրում  են  լիգատուրա,  այնպես  որ  լիգատուրան  լինի  քարից  ետ: Այնուհետև  ծորան  տեղադրած  զոնդի  ուղղությամբ  հատում  են  բերանի  խոռոչի  լորձաթաղանթը  և  ծորանը:

           Ենթածնոտային  թքագեղձի  գլխավոր  ծորան
   
 
Ենթածնոտային  թքագեղձի  գլխավոր  ծորանում քարի  տեղակայման  դեպքում,  այն  հեռացնում  են  ներբերանային  կտրվածքի  օգնությամբ  տեղային   հաղորդչական, ներսփռական  անզգայացման  տակ:  Ծորանին  տեղադրում  են  լիգատուրա,  այնպես  որ  լիգատուրան  լինի  քարից  ետ: Այնուհետև  ծորան  ներմուծած  զոնդի  ուղղությամբ  հատում  են  բերանի  խոռոչի  լորձաթաղանթը  և  ծորանը:
 

Ծորանին  տեղադրում  են  լիգատուրա


Քարը  հեռացվում  է   վիրաբուժական  գդալիկի  օգնությամբ,այնուհետև  կատարում են   ծորանի  լվացումներ  հականեխիչներով:  Վերքին  կարեր  չի  տեղադրվում, այլ  նրանում  թողնում  են  ռետինե  դրենաժ: Այն  դեպքերում  երբ  քարը  գտնվում է  գեղձում  հեռացվում է  թքագեղձը  ամբողջությամբ:

 

Հեռացվում է  թքագեղձը  ամբողջությամբ Քարի  հեռացում Քարի  հեռացում

    
Քարի  հեռացումից  հետո  հիվանդին  նշանակում  են   հեղուկ  սնունդ, ողողումներ  հականեխիչ   լուծույթներով:
  

Հեղինակ. Նարեկ Մհերի Մկրտչյան <<Քանաքեռ-Զեյթուն>> ԲԿ, Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք, ԵՊԲՀ ՀՇԿ ֆակուլտետի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ
Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ

Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...

Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am
Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:

Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ...

Հղիությունը և ատամները. morevmankan.am
Հղիությունը և ատամները. morevmankan.am

Հղիության ժամանակ անխուսափելի է կալցիումի փոխանակության փոփոխությունը:  Ապագա փոքրիկի մոր կալցիումի պաշարն օգտագործվում է երեխայի ոսկրային համակարգի ձևավորման համար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am

Ինչո՞ւ հղիության ժամանակ հաճախ են ախտահարվում ատամները


Կնոջ առողջական վիճակից և ժառանգականությունից կախված, հղիության ընթացքում ատամները կարող են...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...

Անձնական խնամք
Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը
Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը

Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը...

Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am

Հաճախ հղիները խուսափում են ատամնաբույժին այցելել: Եվ` իզուր: Ապագա մայրը, մինչև երեխայի ծնունդը, պետք է ատամնաբույժի մոտ հետազոտվի 3 անգամից ոչ պակաս: Եթե խնդիր չկա՝ մասնագետը խորհուրդներ կտա հղիության ընթացքում բերանի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ

Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես  եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ատամնացավի դեմ. 168.am
Միջոց ատամնացավի դեմ. 168.am

Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am

Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...

Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում
Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում

Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...

Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում
Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում

Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...

Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru

Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ